Ադրբեջանի առաջատար քաղաքական գործիչներից մեկը՝ Իլհամ Շահին օղլին գրում է.
« ..մենք հարգում ենք Ռուսաստանին, բայց հիմա պետք է գտնվենք ուժեղի, հաղթողի, Արևմուտքի կողմում, որ լուծենք մեր խնդիրները»:
Մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովը հայտարարում է «Ռուս-իրանական ավանտյուրան ձախողեցինք...»:
Բայրամովը Լոնդոնում, ՈՒկրաինայի ԱԳ նախարար
Կուլիբայի հետ պայմանավորվում է հետպատերազմյան ՈՒկրաինայի վերակառուցման մասին:
Ալիևի առաջարկով կառավարությունը 10 միլիոն դոլար է հատկացնումմ Կիևին:
Հուլիսի 1-ից, «Ազերնևթը» մեկ տարի ժամանակով անվճար բենզին կհատկացնի ուկրաինական բոլոր շտապ օգնության մեքենաներին:
Այս բոլորը նրա համար, որ Արևմուտքը հանկարծ չխոչընդոտի Ղարաբաղի խնդրի լուծմանը հօգուտ Ադրբեջանի:
Այս ամենից զատ, Ալիևը բարձրացնում է Դերբենտի շրջանը Դաղստանից պոկելու հարցը:
Հարց, որը Վաշինգտոնում լայն աջակցություն գտավ Բայրամով-Բլինկեն հանդիպման ժամանակ:
(Երկրորդ ճակատի բացման հոտ են առել):
Այս ամենը հասկանալի է:
ՈՒմեղադրելի չէ, խառնակ ժամանակներ են, Ալիևն իր երկրի համար հարցեր է լուծում:
Անհասկանալին մեր պահվածքն է:
Մե՞նք ի՛նչ ենք ուզում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ